06  05  2019

Ռոբերտ Քոչարյանի և մյուս երեքի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց․ News.am

Ռոբերտ Քոչարյանի և մյուս երեքի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց․ News.am

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանը, որը պետք է քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը, ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին NEWS.am–ին հայտնել են ՀՀ դատական դեպարտամենտից՝ չնշելով ինքնաբացարկի պատճառները։

Գործը արդեն հանձնվել է դատարանի գրասենյակին եւ ըստ ընթացակարգի այն պետք է վերամակագրվի այլ դատավորի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ