17 04 2019

Չի կարելի նույն դեպքով մեկին ասել՝ քեզ ազատում եմ, քեզ՝ չէ.Արամ Օրբելյան․News.am

Չի կարելի նույն դեպքով մեկին ասել՝ քեզ ազատում եմ, քեզ՝ չէ.Արամ Օրբելյան․News.am

Թե Ռոբերտ Քոչարյանի գործը և թե «Յոթի գործը» վերաբերվում է Մարտի մեկի իրադարձություններին, և եթե ժամանակին «Յոթի գործով» դատախազները համարել են, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածը խստացնող է և հրաժարվել են դրանից, ապա նույնը պետք է անեն Քոչարյանի գործով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։

«Դատախազությունը պատճառանում է, որ ժամանակի ընթացքում հոդվածը փոփոխության է ենթարկվել, սակայն խոսքը նույն դեպքերի մասին է, ոչ թե 10 տարի հետո տեղի ունեցած այլ հանգամանքների»,–ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այն հայտարարությանը, թե իրավական մեկնաբանությունը աքսիոմա չէ և հնարավոր է դրանք փոխվեին, ասել է․

«Դատախազն արդեն որերորդ անգամ փորձում է նենգափոխել  իմաստը։ Խնդիրը շատ պարզ է. խոսքը նույն դեպքի մասին է։ Չի կարելի նույն դեպքի  վերաբերյալ, նույն պայմաններում  մեկին ասել՝  քեզ ազատում եմ, քեզ՝ չէ։ մի դեպքում գործը  քննել են 2009–ին, մյուս եպքում՝ 2019–ին։ Պատկերացնենք  2008–ին էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվում, հիմա այդ դեպքում քրեական հետապնդումը դադարեցվելու՞ էր, թե՞ ՝ ոչ, պատասխանն այո է»,–ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հրապարակել է յոթի գործով դատական ակտից մի հատված։ 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն հարցի մասին բազմիցս բարձրաձայնել են՝ նշելով, որ երկակի ստանդարտներ են կիրառվում այժմ։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում Yerevan.Today-ի հարցին ի պատասխան՝ 7-ի գործով փաստաբաններին հակասող մեկնաբանություն էր տվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ