14 04 2019

Քոչարյանի պաշտպանական թիմը վերածվում է մեղադրող կողմի․ պաշտպան. 24news.am



Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը 24TV-ի եթերում նշել է, որ հույս ունի՝ գլխավոր դատախազը դատավարության ընթացքում  ներկա կլինի դատարանում և մեղադրանքն այնպես կպաշտպանի, ինչպես պայքարում էր Քոչարյանի կալանավորման գործընթացի ժամանակ։

Նա նշել է, որ իրենք պաշտպանական կողմից վերածվում են մեղադրական կողմի։ Փաստաբանը շեշտել է նաև, որ իրենք փաստեր ունեն և առաջիկայում գուցե տհաճ անակնկալներ լինեն վարույթն իրականացնող մարմնի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ