12 04 2019

Դատավորներին տարբեր խողովակներով ճնշում են. Հայկ Ալումյան



 

«Մենք գտնում ենք ու պնդում ենք, որ չկա որևէ կասկած, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է կատարած լինի 300.1 հոդվածով նախատեսված արարք: Մենք պնդել ենք, որ պարոն Քոչարյանը օգտվում է անձեռնմխելիությունից, մենք պնդել ենք, որ գոյություն չունի որևէ հիմք, որ մնալով ազատության մեջ պարոն Քոչարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումն իրավաբանական տեսանկյունից ծայրաստիճան մեծ խախտում է։ «Մենք տարբեր աղբյուրներից նաև սկսել ենք ինֆորմացիա ստանալ, թե ինչ խողովակներով են ճնշումները հասնում դատարաններին, կգա օրը, կհրապարակենք, անուն առ անուն»,- ասաց փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ