11 04 2019

Ռոբերտ Քոչարյանը ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում. փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում. փաստաբան

Անձեռնմխելիութան հիմքով ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 12-ին՝ 9:30: Այս մասին ապրիլի 11-ին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

«Ես և քննիչը պնդում ենք, որ նյութերը դատական նիստով հրապարակելու անհրաժեշտություն չկա, քանի որ դրանց տիրապետում ենք»,- ասաց փաստաբանը:

Հարցին, թե ինչ ակնկալիք ունեն դատական նիստից, Խուդոյանը նշեց, որ 2 ակնկալիք կարող է լինել. «Իրավական ակնկալիքն այն է, որ բողոքը պետք է բավարարվի, որովհետև դրա իրավական հիմքերը միանշանակ կան, կենսափորձի հիման վրա եղած ակնկալիքից եթե խոսենք, հավանականություն կա, որ այդ բողոքը կարող է մերժվել»:

Անդրադառանալով մեղադրող կողմի առարկություններին փաստաբանն ասաց, որ առարկությունները հիմնականում իավական չեն. «Առարկություն ներկայացնել, որ օրինակ՝ չի կարող հիմք ընդունել պարոն Ազարյանի կայացրած ակտը, որովհետև այդ ակտը ուժի մեջ չի մտնում»:

Փաստաբանները բողոքով խնդրել են դատարանին ճանաչել իրավունքի խախտում. «Այն ժամանակահատվածի համար, երբ պարոն Ազարյանի որոշման հիման վրա հիմք ընդունելով Քոչարյանի անձեռմխելիությունը՝ վերջինս կալանքից ազատվեց, մինչև Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվելը, այդ դատական ակտը ուժի մեջ մտած էր և պետք է հիմք ընդունվեր բոլոր պետական մարմինների կողմից, սակայն վերջիններս այդ դատական ակտի պայմաններում շարունակել են քրեական հետապնդման իրականացումը՝ ինչի իրավունքը չունեին»,- ասաց փաստաբան Խուդոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ