09  04  2019

Զարմացնում է նախաքննության թերի և կողմնակալ լինելը. Հայկ Ալումյան.



Իրականում ոչ մի մտավախության հիմք գոյություն չունի, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը: Մի բան է այն, ինչ նախաքննական մարմինը գիտի, մի բան է այն ինչ պետք է հանրությանը և դատարաններին ներկայացվի, իսկ հանրությանն ու դատարաններին ներկայացվում է, իբրև թե այս բոլոր հետապնդումները պայմանավորված են նրանով, որ պարոն Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը: Այս մասին 5-րդ ալիքում հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը. «Քրեական գործում չկա մի որևիցե նյութ, որը մեզ մտահոգվելու առիթ կտա, այսինքն ինչ-որ մի ապացույց, որը մենք մինչ այդ հաշվի չէինք առել, որ հնարավոր է օգտագործվի մյուս կողմից : Չկա այնպիսի նյութ, որը հավասար պայմաններում իրականացվող դատավարության ընթացքում կարող է գոնե մի փոքր չափով ամրապնդել պարոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ անտրամաբանական և անօրինական մեղադրանքը»:

ՀՔԾ-ն ասում է, որ պարկուճները կեղծվել են. հարցին, թե ընդունո՞ւմ եք այս մեղադրանքը պաշտպանն ասաց, որ իրենց կողմից խոսելն ավելորդ է այդ թեմայով. «Պարոն Քոչարյանին անհատապես այդպիսի մեղադրանք չի առաջադրվել և առաջադրվել չէր կարող, որովհետև ըստ գործի նյութերի և ըստ ասվածի այդ պարկուճները, եթե դրանք կեղծվել են, եթե փոխարինվել են, ապա փոխարինվել են 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանն այլևս նախագահ չէր: Մեղադրանքի մեջ էլ չկա այնպիսի արտահատություն, որից ենթադրվեր, որ նախաքննական մարմինը համարում է, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ կապ ունի այդ պարկուճները փոխարինելու հետ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ