03 04 2019

Սամվել Մայրապետյանը Գերմանիայում 4–րդ անգամ է վիրահատվել․ News.am

Սամվել Մայրապետյանը Գերմանիայում 4–րդ անգամ է վիրահատվել․ News.am

Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանը փետրվարի սկզբին Գերմանիայում չորրորդ վիրահատությունն է տարել:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Կարեն Բատիկյանը՝ նշելով, որ հայտնի չէ, թե երբ իր  պաշտպանյալը կավարտի բուժման կուրսը և կվերադառնա Հայաստան։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հունվարի 24–ին բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանի միջնորդությունը եւ թույլատրել գործարարին դուրս գալ երկրից։ Մայրապետյանի նկատմամբ ընտրված փախանման միջոցը փոխվել էր անձնական երաշխավորությամբ։

Գործարարի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ վեհափառ հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ