23 03 2019

Գործն իրականում ջուր է, և դա գնալով ավելի ակնհայտ է դառնում. Հայկ Ալումյան



Մարտի 23-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հանդես եկավ ասուլիսով: Ներկայացնում ենք ասուլիսն ամբողջությամբ և որոշ հատվածներ փաստաբանի խոսքերից.

Հաշվի առնելով դատարանների նկատմամբ ճնշումները՝ կալանքի տակ պահելու որոշումը սպասելի էր:

Հաշվի առնելով, որ քրեական գործի բոլոր նյութերը մեր ձեռքի տակ են, ավելի շատ սպասելիքներ ունեինք, և այն, ինչ որ մինչև այս կարելի էր ենթադրություններով ասել՝ հիմա հստակ կարելի է ասել, որ ամեն ինչն իրականում ջուր է:

Գործն իրականում ջուր է, և դա գնալով ավելի ակնհայտ է դառնում բոլոր նրանց համար, ովքեր այս գործի հետ առնչվում են:

Քանի դատավար ինքնաբացարկ հայտնեց, չուզենալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով զբաղվել. իսկ ինչո՞ւ չեն ուզում գործ ունենալ այդ գործի հետ, որովհետև մի կողմից կալանավորման ոչ հիմքերն են առկա, ոչ՝ պայմանները, մյուս կողմից՝ չկալանավորել չեն կարող: Նրանք պատկերացնում են, որ ազատ արձակելով պարոն Քոչարյանին դառնում են թիրախ, թիրախ վարչապետի և իշխանության կողմից:

Դատավոր Բեկթաշյանը նույնիսկ էս պայմաններում, երբ Քոչարանի դեմ անօրինական որոշում կայացրեց, նույնիսկ ինքը ստիպված եղավ արձանագրել, որ կաշառքի շեմը հաղթահարող կասկածն անգամ բացակայում է:

Դա արվել է միմիայն այն նպատակով, որովհետև 300.1 հոդվածով պարոն Քոչարյանը ակնհայտորեն անձեռնմխելի է, որովհետև այն, ինչ-որ վերագրում են այդ հոդվածով, այդ ամեն ինչը բխում է նրա պաշտոնական պարտականություններից և որպեսզի նրա անձեռնմխելիության խնդիրը փակվի անհրրաժեշտ էր մեղսագրել մի հանցագործություն, որը նրա պաշտոնական գործունեության հետ կապ չունի, որը նա ի պաշտոնե չի արել: Այդ պատճառով էլ ծնվեց ակնհայտ անհիմն 2-րդ մեղադրևանքը՝ կապված կաշառքի հետ:

Պարոն Քոչարյանի ամբողջ տեղաշարժը տեղի է ունենում ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Դատարանը ոչ մի կերպ չի անդրադարձել պաշտպանական կողմի որևիցե փաստարկի, չնայած նրան, որ մի ամբողջ օր պաշտպանները փաստարկներ են ներկայացրել: Իմ փաստարկների վերաբեյալ առաջին ատյանի որոշման մեջ գրված է ընդամենը 3 տող:

Դատական ակտը ոչ մի ձև պատճառաբանված դատական ակտ չէ և մենք սա բողոքարկել ենք արդեն Վերաքննիչ:

ՄԻԵԴ-ում 5րդ գանգատն ենք ներկայացրել:

Մենք բողոք ենք ներկայացրել Վճռաբեկ դեռևս դեկտեմբերի 25-ին և մինչև հիմա դատարանը ոչ միայն չի քննել գործը, չնայած, որ արդեն պետք է քննությունն ավարտած լիներ և իր գնահատականները տված լիներ անհապաղ, իսկ մեր վճռաբեկ դատարանն անգամ վարույթ ընդունելու հարցը չի որոշել:

Վճռաբեկ դատարանին ինչ-որ բան հասկացնելու ամենապարզ ճանապարհը Եվրոպական դատարանն է:

Դատավորներն ինքնաբացարկով գործը գցեցին իրենց վրայից:

Պատվեր կատարող ու կոռումպացված դատավորներ միշտ պատրաստ են այդ պահի իշխանությունների պատվերները կատարել:

Ո՞նց կարելի է հայտարարել, որ մարտի 1-ի գործը բացահայտվել է, երբ գոնե մի հոգու սպանողը դեռ բացահայատված չէ, և սպանողին հրաման տվողը բացահայտված չէ:

Մինչև այդ 10 հոգու սպանողները չեն հայտնվել, պետք չէ ասել, որ մարտի 1-ը բացահայտված է:

Մեղադրանքը ծայրահեղ անհասկանալի է, վերացական արտահայտություններով է ձևակերպած, ինչը թույլ չի տալիս պաշտպանությունն արդյունավետ իրականացնել, այդ բողոքի վերաբերյալ դատական քննությունն արվել է, և որոշումը կլինի երկուշաբթի 10:30:

ՀՔԾ պետին դատի տալու մասով Վերաքննիչ դատարանում ենք, մյուս շաբաթ Վերաքննիչը որոշում կկայացնի այդ հարցի վերաբերյալ:

Սահմանադրական դատարանում էլ մի բողոք կա, որը պետք է քննվի ապրիլին:

Մեզ տրվել է գործին ծանոթանալու համար այնպիսի ժամկետ, որի մեջ տեղավորվել հնարավոր չէ, և նախանշաններ կան, որ դա արվել է, որ մենք հնարավորինս թերի ծանոթացած մտնենք դատարան:

Պարոն Քոչարյանը Սիլվա Համբարձումյանին բացարձակ չի ճանաչել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ