11  03  2019

Գագիկ Ջհանգիրյանը կպատժվի՞ իր գործած ապօրինությունների համար․ Politik.am

Գագիկ Ջհանգիրյանը կպատժվի՞ իր գործած ապօրինությունների համար․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Վեց  տարի առաջ Մատաղիսի զորամասում երկու զինծառայակիցներին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված, ավելի ուշ արդարացված երեք երիտասարդները 2016 թվականին  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակի հաղթանակ տարան։ Իրավունքների խախտման համար Հայաստանը նրանց վճարեց 50 հազար եվրո։

Աղմկահարույց այս գործով անցնող Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը Եվրադատարան էին դիմել՝ պահանջելով ճանաչել, որ իրենք ռազմական ղեկավարության կողմից խոշտանգումների ու ճնշումների էին ենթարկվել, որոնց արդյունքում Ռազմիկ Սարգսյանը ցուցմունք էր տվել, թե սպանել են երկու ծառայակիցներին:

Հետաքրքրական է, որ ՄԻԵԴ-ում աղմկահարույց պարտությունից հետո պատասխանատվության չենթարկվեց այդ ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ում անմիջական ղեկավարությամբ տեղի էին ունեցել վերոնշյալ ապօրինությունները: Ջհանգիրանը տարիներ առաջ հայտարարում էր, որ այս երեք երիտասարդները մարդասպաններ են և պետք է պատժվեն, սակայն այժմ որևէ կերպ չի ցանկանում մեկնաբանել:

Politik.am-ը հետամուտ է լինելու և պարզելու է, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկում իրավապահ մարմինները, որպեսզի պատժվեն երիտասարդների նկատմամբ ակնհայտ ապօրինություն իրականացրած չինովնիկները։ Պետք է պարզել նաև, թե ինչպես է ստացվել, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին այս ապօրինության հեղինակները պատասխանատվության չեն կանչվել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ