13 02 2019

Կհամաներվե՞ն «Սասնա ծռերը». Դատարանը հեռացավ որոշում կայացնելու

Կհամաներվե՞ն  «Սասնա ծռերը». Դատարանը հեռացավ որոշում կայացնելու

Փետրվարի 13-ին դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկով քրեական հետապնդումը դադարեցնել:

Նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածով: Համաներման վերաբերյալ դատարանը վերջնական որոշում կկայացնի, երբ դրա վերաբերյալ կարծիք հայտնեն գործով բոլոր տուժողները։

Նիստի ժամանակ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող Վարդան Եղիազարյանն առարկել է, որ «Սասնա ծռեր»  խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի։  «Առարկում եմ՝ բացառությամբ Արայիկ Խանդոյանի՝ հայտնի պատճառով»։ 

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ համաներում կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ համաներման դեմ առարկել է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ