13  02  2019

Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչի որոշումը առաջիկայում կբողոքարկվի

Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչի որոշումը առաջիկայում կբողոքարկվի

Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը տրամադրվել է պաշտպանական խմբին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի տարածած հաղորդագրությունից:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ փետրվարի 7-ի որոշումը տրամադրվել է պաշտպանական խմբին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է՝ Վերաքննիչ դատարանի այս որոշումը ևս առաջիկայում կբողոքարկվի Վճռաբեկ դատարան:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առաջին ատյանի դատարանի 18.01.2019 թ․ որոշմամբ՝ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Դատարանի հիշյալ որոշման դեմ էլ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ