19 01 2019

Թբիլիսիում ծեծել և թալանել են 92-ամյա հայ վետերանին

Թբիլիսիում ծեծել և թալանել են 92-ամյա հայ վետերանին

Մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել եւ թալանել են Հայրենական մեծ պատերազմի 92-ամյա վետերան Սերգո Միրզոյանին, իսկ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՔՕ 179-րդ հոդվածով:

Այս առնչությամբ, Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են Սերգո Միրզոյանին, հետաքրքրվել նրա առողջությամբ, ինչպես նաեւ ֆինանսական օգնություն ցուցաբերել վետերանին։

Սերգո Միրզոյանը, իմանալով, որ դեպքը մեծ արձագանք է ստացել Հայաստանում ու Վրաստանում, եւ շատերն են անհանգստանում նրա առողջությամբ, խնդրել է փոխանցել, որ իր հետ ամեն ինչ կարգին է եւ շնորհակալություն է  հայտնել իր անձի հանդեպ ցուցաբերված հետաքրքրության համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ