18 01 2019

Փորձել են թալանել «ՍԱՍ» սուպերմարկետը

Փորձել են թալանել «ՍԱՍ» սուպերմարկետը

Հունվարի 17-ին Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձը սև գույնի գլխարկով և ակնոցներով մտել է Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետ և մոտեցել է աշխատակցին, նրան փոխանցել գրություն և ատրճանակի նմանվող առարկան ուղղելով նրա կողմը՝ ասել է, որ իր կողմից նրան մեկնած թղթի վրայի գրությունը նա կարդա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, թղթի վրա գրված է եղել, որ ինքը պահանջում է գումար և սպառնացել է, որ իր մոտ կա զենք եւ պայթուցիկ եւ եթե գումարը չվճարի, սուպերմարկետը պայթեցնելու է։

Աղբյուրի տեղեկություններով՝ աշխատակիցը, որը նշված սուպերմարկետի 25-ամյա մենեջերն է, մերժել է նրան և երբ փորձել է մոտենալ, «անկոչ հյուրը» դիմել է փախուստի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ