11  01  2019

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հաղորդում են ներկայացրել․ News.am

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հաղորդում են ներկայացրել․ News.am

«Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, այժմ հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հաղորդում է ներկայացրել Դատավարների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն առանց պաշտպանական կողմի մասնակցության՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում է կայացրել։

Միհրան Պողոսյանը նշել է, որ Արտուշ Գաբրիելյանն իր պաշտպանյալի խափանման միջոցի հարցը  քննարկելիս որևէ գործողություն չի կատարել պաշտպանական կողմին ծանուցելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ