11  01  2019

Ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու, կգա ժամանակը՝ կասեմ․ Արմեն Գևորգյան

Ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու, կգա ժամանակը՝ կասեմ․ Արմեն Գևորգյան

«Ներկայացված մեղադրանքները չեմ ընդունում և համարում եմ անհիմն, որևէիցե մեկը»,- Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Հարցին՝ առարեսում կատարվե՞լ է իր և գործարար Սիլվա Համբարձումյանի հետ, Արմեն Գեւորգյանը պատասխանեց. «Ես մի կարգավիճակում եմ, որ, ցավոք սրտի, նմանատիպ հարցերի չեմ կարող պատասխանել։ Ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու, կգա ժամանակը՝ կասեմ, հիմա դրա ժամանակը չէ»։

Նշենք, որ Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը գլխավոր դատախազությունը բողոքարկել է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։

Արմեն Գևորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ