10  01  2019

Խուզարկել են Վահագն Հարությունյանի տունը․ News.am

Խուզարկել են Վահագն Հարությունյանի տունը․ News.am

NEWS.am–ի տեղեկություններով՝ վերջերս խուզարկություն է կատարվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի Երեւանում գտնվող տանը։ Տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատել է նաև Վահագն Հարությունյանը։

«Տարեվերջին գնացել էին մեր տանը խուզարկություն են արել, երեւի թաքցրած բանակն էին ման գալիս, պարզվեց թաքցրած բանակը մեր տանը չէր, մեր տան բակում չէր, երեւի ավելի լավ եմ թաքցրել՝ չկարողացան գտնել»,- ասել է հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյան։

Անդրադառնալով իր նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացնելու դատարանի որոշմանը, Վահագն Հարությունյանն ասել է. «Առանց իմ պաշտպանին տեղյակ պահելու դատարանը գաղտագողի որոշում է կայացրել և բավարարել ՀՔԾ–ի միջնորդությունը»։

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ