27 12 2018

Իսկ ոստիկանապետն ասում էր, թե կոռուպցիան համակարգից վերացրել է

Իսկ ոստիկանապետն ասում էր, թե կոռուպցիան համակարգից վերացրել է

Կաշառք ստանալիս ոստիկան է բռնվել, հաղորդում է ԱԱԾ-ն։ 

2018թ. դեկտեմբերի 26-ին ժամը 12-ի սահմաններում քաղաքացին ԱԱԾ աշխատակիցների անմիջական վերահսկողության ներքո  ոստիկանական ծառայողական ավտոմեքենայում Ա.Հ-ին է փոխանցել նրա պահանջած 500 ԱՄՆ դոլար կաշառքը, ինչից հետո ոստիկանության ծառայողը բռնվել է ու ձերբակալվել, իսկ գումարը հայտնաբերվել է ավտոմեքենայի սրահից:  

Կաշառքից առավել ուշագրավ է, թերևս, ոստիկանապետի՝ նախորդիվ արած ամպագոռգոռ հայտարարությունները։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պաշտոնավարումից կարճ ժամանակ անց մի քանի անգամ հայտարարեց կոռուպցիան համակարգից վերացնելու մասին։

Պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում ասաց«Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում կոռուպցիոն դրսևորումներ չկան»։ Մեկ այլ դեպքում հայտարարեց․ «Կոռուպցիան իսպառ վերացել է ոստիկանությունից»։

«Իսպառ վերացել է»-ն նշանակում է, որ գեթ մեկ դեպք չկա, չի կարող լինել։ Խնդրեմ։ Նման դեպք։

Ու զավեշտալի իրավիճակից չի փրկի անգամ հայտարարությունները, թե՝ կաշառակերներն անցյալից մնացածներ են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ