22 12 2018

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը խայտառակ է եղել, աննախադեպ խախտումներով․ փաստաբան



Դեկտեմբերի 22-ին մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Ներկայացնում ենք որոշ մտքեր Ալումյանի պատասխաններից։

Դատավարություը խայտառակ է եղել, որոշումը կայացվել է աննախադեպ խախտումներով

0038 հրամանը չի առաջացնում ինքն իրենով որևէ խնդիր, հակասահմանադրական իրավիճակ։

0038 հրամանի արդյունքում կանխվել է բանակի ներքաշումը, ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին։ Տեղեկատվություն կար, որ բանակի ներսում տեղի են ունենում քննարկումներ, որ բանակը ներքաշեն քաղաքական գործընթացներին։

0038 հրամանը և մարտիմեկյան իրադարձություններն իրար հետ բոլորովին փոխկապակցված չեն։

Լևոն տեր-Պետրոսյանը 2008 թվականի ընտրություններից հետո մի կողմից դիմել է Սահմանադրական Դատարան, մյուս կողմից բողոքի ցույցեր է արել՝ ասելով, որ պետք է կազմաքանդել համակարգը։

Հետզհետե ստացվել են մտահոգիչ տեղեկություններ, որո որոշ մարդիկ փորձում են բանակը ներքաշել քաղաքական հարցերում, զինվորականներին բերել հրապարակ և զենքը շրջել իշխանությունների դեմ։

Կան տվյալներ, կա իրավիճակ, որ պաշտպանության երկու նախարար հայտարարել են, որ միանում են ցուցարարաներին, կա գործող զինդատախազ, որ առաջին նախագահի հետ ցույց է անում, կա ԵԿՄ, որ օր ու գիշեր քննարկում է ցուցարարներին միանալու հարցը, կան տվյալներ, որ որոշ զորամասերում անձնակազմի հետ աշխատանք են տանում, որ գան- միանան ցուցարարներին։ Վերջերս այդ խռովարար փոխնախարարներից մեկը հարցազրույցում ասաց, որ այո, հատուկ գնդի 80 տոկոսը պատրաստ էր անցնել ցուցարարների կողմը։ Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ կնշանակեր։ 0038 հրամանի նպատակն էր, որ թույլ չտար նման զարգացումներ։ 0038 հրամանն իր դերը կատարել է և թույլ չի տվել, որ բանակը ներքաշվի գործընթացի մեջ։

ԱԱԾ կամ ՀՔԾ պետերը ժամանակ առ ժամանակ ոչ կոռեկտ մեկնաբանություններով տվյալներ են փոխանցում հանրությանը և մոլորության մեջ պահում։ Ճշմարտությունը գնալով նրանց համար դժվար է լինելու թաքցնել։

Ռոբերտ Քոչարյանի նկատամբ երկակի ստանդարտներ են կիրառվում։

Ոչ թե օրենքի կիրառման խնդիր կա, իրավական, քրեական հետապնդման խնդիր կա, այլ քաղաքական հաշվեհարդարի խնդիր կա։

Սա քաղաքական հետապնդում է, եթե անձի նկատմամբ, քաղաքական նկատառումներից ելնելով, վարվում են այլ կերպ, քան մինչ այժմ վարվել են ուրիշների հետ։ Ես շատ երկար եմ խորհեել, միչև էս բառն ասում եմ․ սա քաղաքական հետապնդում է։

Չի կարելի ամենալավ նպատակների հասնել օրենքի խախտումներով, էդ խախտումներն ապականում են լավ նպատակը։

Այս գործն այնպիսի խախտումներով է սկսվել, որ եթե անգամ ինչ որ փուլում որոշեն արդար դատավարություն իրականացնել, միևնույն է՝ այս խախտումներն ասում են, որ երբևէ դատավճիռը չի լինելու օրինական և համոզիչ։

Երբ ժամանակը գա, կարծում եմ, բոլորը շնհորհակալ կլինեն, որ կանխվեց զինվորականների մասնակցությունը գործընթացներին։

ՄԻԵԴ-ի գանգատն ամբողջությամբ դրված է իմ աշխատասենյակում, համալրում ենք որոշ փաստաթղթեր։ Մեկ-երկու օրվա խնդիր է, որպեսզի դա մեկնի եվրոպական դատարան։

Ակնկալիքներ կան, որ Հայաստանում տեղ գտած խախտումները կստանան արժանի գնահատական։

ՊՆ որևէ հրաման չի գնում նախագահական, համենայն դեպս, պարոն Քոչարյանի օրոք նման բան չի եղել: 0038 հրամանի տեքստը վերցնել ու ծանոթանալ պարոն Քոչարյանը կարողացել է միայն էս քննության ընթացքում: Բայց դա չի նշանակում, որ նա փորձում է այդ հրամանից իրեն հեռացնել, նա ուզում է բացատրել, թե իրականում, ամեն ինչն ինչպես է տեղի ունեցել: Այս ամենը շատ հեշտ կարելի է ստուգել նախագահական մուտք և ելք լինող փաստաթղթերի ցուցակից:

0038 հրամանի մեջ ոչ մի արտառոց բան չկար:

Միքայել Հարությունյանը 2008-ին զանգել է Քոչարյանին և ասել է, որ ամեն ինչ ձեռնարկված է, որպեսզի բանակի ներքաշումը պրոցեսներին կանխվի, իսկ թե այդ միջոցներն ինչպես էն ձեռնարկվել, դա չի քննարկվել: Միքայել Հարությունյանը հարկ է համարել այդ կերպ քայլեր ձեռնարկել:

Մյուս մեղադրյալները էնտեղ նայում-տեսնում են, չէ՞, ինչ է տեղի ունենում այստեղ. այդքանից հետո իրենց մոտ կարո՞ղ է ցանկություն առաջանալ, գալ ընկնել այս իրավական բեսպրեդելի մեջ:

Եթե մենք կզգանք, որ ինչ որ պահից սկսած ցանկություն իրոք կա այս գործը բացահայտել, բոլոր մեղադրյալներն էլ պետք է գան և ցուցմունք տան: Մենք շահագրգռված ենք, որ Միքայել Հարությունյանը գա և ցուցմունք տա:

Ամիսներ և տարիներ շարունակ փորձում են ձեր զգացմունքների վրա խաղալ՝ ասելով, որ հրամանն իր մեջ չգիտեմ ինչեր է պարունակում:

Վարչապետը դեռ օգոստոսի 17-ին հայտարարեց, որ մարտի 1-ը բացահայտված է, այսինքն միայն պետք էր պարոն Քոչարյանին ձերբակալե՞լ, դա է՞ր բացահայված, բա 10 զոհե՞րը: Ինչպես նախորդ 10 տարիներին ես չեմ նկատել, որ ցանկություն կա բացահայտել, 10 զոհերի մեղավորներին հայտնաբերել, հիմա էլ չեմ տեսնում ցանկություն:

Դատավոր Հրաչը փաստաբանների կողմից ամենացածրն է գնահատված: Դատավորը ԱԱԾ ղեկավարին ասել էր, որ գործը ջուր ա, ԱԱԾ ղեկավարն էլ ասել էր, որ՝ ուզես-չուզես կալանքը պետք ա տաս: Հիմա էս պայմաններում տված կալանքը Եվրոպական դատարանը պետքա ասի՝ նորմա՞լ է:

Նրանք իրար մեջ ասում են, որ պետք է կալանավորենք, որ ցուցմունք տան, իսկ հանրությանը ներկայացնում են՝ փակում ենք, որ չթաքնվեն և չխոչընդոտեն:

Էդպիսի հնարք գոյություն ունի, օրենքով արգելված, որ անձանց կալանավորում են և մեկը մյուսի դեմ ցուցմունք տալով ազատվում է, չէ՝ չէ:

Չեմ կարող որևէ ենթադրություն անել, որ Մանվել Գրիգորյանի գործը կապված է, այս գործի հետ:

Պարոն Քոչարյանը դեռ ցուցմունք չի տվել, ու չի էլ տա, քանի դեռ գործը քննվում է մի մարմնում, որի ղեկավարը այդպիսի հեռախոսային խոսակցություններ է ունեցել:

Այս գործը ուղիղ ուղղորդվում է: Այսինքն սկզբում գործի սցենարն է գրվել, հետո նոր գործի ապացույցները սկսել են հարմարեցնել:

Այդ ողբերգությունը՝ 10 զոհերը, գործը քննողներին կարծես թե չի հետաքրքրում էնպես, ինչպես նախորդ 10 տարվա մեջ:

Փաստաբանները լավ են հասկանում պարոն Ազարյանին, որ այդպիսի ճնշումների ժամանակ ինչ դժվար էր նման որոշում կայացնել, փաստաբանները դա գնահատում են: Նրանք տեսնում են էն դատավորի վարքագիծը և մյուսի վարքագիծը: Դատավոր Ազարյանը միշտ էլ եղել է առաջին կամ երկրորդը:

Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, պարոն Քոչարյանը պնդում է, որ ակնհայտ սուտ ցուցմունք է տվել: Դրա համար փորձ է եղել առերեսել իրենց, որը ձախողվել է: Արշակ Կարապետյանը այդ 0038 հրամանի հիման վրա Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկն է եղել: Թե ինչո՞ւ է հիմա նշանակվել խորհրդական, չեմ կարող մեկնաբանել: Միայն կարող եմ ենթադրել, որ երբեմն նման նշանակումներով խրախուսվում է որոշակի վարքագիծ քրեական գործի շրջանակներում:

Պարոն Զեյնալյանի պես սկզբունքային մարդը այս կարճ ժամանակահատվածում, այնպես է փոխվել, որ սկսել է խոսել այնպիսի բաներից, որոնք ոչ մի կապ չունեն ոչ օրենքի, ոչ իրավունքի հետ: Ինքը հայտարարեց, որ ձայնագրությունները դիվերսիա են, ապօրինություն են և պետք չէ դրանց վրա ուշադրություն դարձնել: Ո՞նց կարող է բարձրակարգ իրավաբանը, թողած էդ փաստը, ասի, որ գաղտնալսողը դիվերսանտ է:

Գաղտնալսվողներից ոչ ոք չասեց այս բանը չենք ասել, իրենք ասեցին, որ բացի սրանից էլի բաներ ենք ասել, որոնք կտրել-հանել են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ