17 12 2018

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել զինծառայողի աչքը վնասելու դեպքից

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել զինծառայողի աչքը վնասելու դեպքից

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել դեկտեմբերի 16-ին Արցախում զինծառայողի աչքի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի մասին։

Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողը, չիմանալով, որ ազդանշանային ատրճանակի մեջ ազդանշանային հրթիռ է տեղադրված, սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված հրթիռը վնասել է համածառայող ընկերոջ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հակոբի Վահանյանի աջ աչքը:

Ռ.Վահանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, նշանակել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ