07  12  2018

Փաշինյանը նախևառաջ պետք է դադարեցնի իր միջամտությունը քրործերին․ փաստաբան

Փաշինյանը նախևառաջ պետք է դադարեցնի իր միջամտությունը քրործերին․ փաստաբան

Ներկայացնում ենք փաստաբան Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան տեսաուղերձը և գրառումը. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համացանցում տարածված գաղտնալսման ձայնագրության կապակցությամբ հայտնում է հետևյալը.

«Պետք է վերջ տալ կոռումպացված դատարանին»՝ մոռանալով, որ միայն իր, ԱԱԾ, ՀՔԾ պետերի միջամտությունն (միջամտության ձևն ու բովանդակությունն էական էլ չեն) արդեն իսկ խոչընդոտ է արդարադատության իրականացմանը, որպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով, այսինքն, մինչև կոռումպացվածությանը վերջ դնելը, Նիկոլ Փաշինյանը պետք է դադարեցնի նախևառաջ իր միջամտությունը քրեական գործերին։

Լավ, սա դեռ մի կողմ, ասում են՝ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր, պետք էր համաձայնեցնել և այլն, իսկ Քոչարյանի վերաբերյալ խափանման միջոց ընտրելուն միջամտելն ու դատարանի անկախությունը խախտելն ինչո՞վ էր պայմանավորված

Սույն տեսաուղերձում խոսել եմ այս և այլ հարցերի շուրջ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ