07  12  2018

Առանց մեկնաբանության. ԱԱԾ ղեկավարը՝ վարչապետին գաղտնալսելու մասին

Առանց մեկնաբանության. ԱԱԾ ղեկավարը՝ վարչապետին գաղտնալսելու մասին

Դեկտեմբերի 15-ին ԱԱԾ տնօրեն  Արթուր Վանեցյանը հանդես կգա ասուլիսով և կպատասխանի երկրորդ գաղտնալսման մասին բոլոր հարցերին։ Այս մասին դելտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ ղեկավարը։

«Չեմ մեկնաբանելու։ Քրեական արարք է, քննչական կոմիտեում գործ կա հարուցված, թող գնահատականը տա»,- ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե մտահոգիչ չէ արդյոք, որ նույնիսկ վարչապետին են կարողանում գաղտնալսել, ԱԱԾ տնօրենն ասաց. «Առանց մեկնաբանության»։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին համացանցում էր հայտնվել երկրորդ գաղտնալսումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ