05  12  2018

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշո՞ւմ են ուզում կայացնել․ Hayeli.am

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշո՞ւմ են ուզում կայացնել․ Hayeli.am

Արդեն իսկ ակնհայտ է, որ դատական իշխանությունը գտնվում է գործադիրի լուրջ ճնշումների տակ և այլևս հնարավոր չէ խոսել այն մասին, թե իբր դատարաններին չեն զանգում կամ հրահանգներ չեն տալիս կառավարության շենքից: Այս մասին գրում է Hayeli.am-ը։

Ակնհայտ է նաև այն, որ քարոզարշավի վերջին օրն է նշանակված Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, որպեսզի դրա հետ կապված թեժ ֆոնը պահպանվի մինչև ընտրություններ: Կկայացվի՞ կալանքի որոշում, թե՞ ոչ, կերևա ուրբաթ օրը: Այդ օրը կերևա, թե ինչ ճանապարհով է զարգանալու դատական համակարգը և հետհեղափոխական Հայաստանը: Մեկ բան պարզ է, որ այն, ինչ տեղի կունենա ուրբաթ օրը ժամը 16:00-ին ավելին է, քան պարզապես դատական վճիռ կայացնելը, քանի որ իրականում դատավորը պատմություն է կերտելու՝ պատասխան տալով հետևյալ հարցին. կարելի՞ է արդյոք անհիմն կալանավորել հայկական երկու պետությունները ղեկավարած մարդուն: Մենք որպես ազգ ունա՞կ ենք նման ինքնադավաճանություն գործել, թե՞ ոչ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Hayeli.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ