04 12 2018

Ակնհայտ է, որ մարտի 1-ի երեկոյան ցույցը խաղաղ չի եղել․ Արամ Օրբելյան



ՀՀ Վերաքննիչ դատարանում ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդություններից մեկի քննարկումը։ Ընդմիջումից հետո դատարանն անցնում է երկրորդ միջնորդությանը։

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Օրբելյանը խոսեց ՍԴ դիմելու անհրաժեշտության և մի շարք այլ հարցերի մասին։

Փորձում են պարզել՝ «Արդյո՞ք կարող է դատարանը վարույթ իրականացնող մարմնի միջնորդության հիմնան վրա որոշում ընդունել անձին կալանավորելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով ապացույց չհանդիսացող նյութեր»։

Եթե Սահմանադրության 300 և 301, հոդվածը հակասահմանադրական ճանաչվի, ըստ փաստաբանի, դա հիմք է լինելու, որ բոլոր անձանց, որոնք մեղադրվել են, որոշակի ընթացակարգային պահպանումներով, այս հոդվածով, նորի հայտ եկած համանգամանքներով գործերը վերանայվեն։

Vesti.am կայքը հայտնել էր, որ Վերաքննիչ դատարանում` Քոչարյանի գործով նիստի ժամանակ, ներկայացնելով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իրենց պահանջի պատճառները՝ դատախազը հայտարարել է, թե Ռ. Քոչարյանին հարկավոր է կալանավորել, որպեսզի նա այլևս հրապարակային ելույթներով հանդես չգա, քանի որ այդպիսով խանգարում է հետաքննությանը: Լրագրողի հարցին ի պատասխան՝ Օրբելյանը նշել է, որ ծանոթ է հոդվածին, սակայն չի մեկնաբանի։

Ինչ վերաբերում է 0038 գաղտնի հրամանին, ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի՝ հրամանի հետ կապված դիրքորոշումը մի քանի անգամ քննարկել են․ «Գաղտնի հրամանին ինքը ծանոթ չէ, տեքստին ծանոթ չէ, նախարարները տեքստերը չեն ուղարկում նախագահին։ Եթե բոլոր նախարարները, նույնիսկ միայն ուժային, իրենց բոլոր հրամաններն ուղարկեն նախագահին, ուրեմն նախագահն ուրիշ բանով պետք է չզբաղվի»։

Պնդումը, որ բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներին, ըստ փաստաբանի՝ ընդամենը քննչական մարմինների պնդումն է։ ԶՈՒ-երի հետ կապված երկու՝ իրարից անկախ էպիզոդներ կան․ մեկը վերաբերում է փետրվարի վերջին գործընթացներին, մյուսը՝ մարտի 1-ին, օրվա երկրորդ կեսին՝ հասարակական կարգի հետ կապված։ Դրանք պետք չէ միախառնել։

«Այս ողջ գործի հետ կապված մեր առարկությունը կայանում է նրանում, որ շատ հապճեպ է ընթանում։ Որպեսզի կարողանանք պնդումներ անել և դրանք լինեն հիմնավոր, այլ ոչ սենսացիոն, սենսացիան չի բերում արդարադատության իրականացմանը, արդարադատությունը շատ ձանձրալի գործընթաց է, պետք է բոլորը հանգամանքները մանրակրկիտ պարզվեն, նոր սկսվի դատական գործընթացը։ Մենք պետք է փորձենք հնարավորին զերծ մնանք սենցասիոն հայտարարություն անելու մեր ցանկությունից։

Քանի դեռ չի պարզվել հրամանի ընդունման հանգամանքները, ի՞նչ խնդիրներ են լուծվել, ո՞նց է իրականացվել այդ հրամանը և այլն, չենք կարող գանատական տալ»,- ասաց Արամ Օրբելյանը։ Ինչ վերաբերում է խաղաղ ցույցերի մասին ձևակերպմանը, փաստաբանն ասաց․ «Ակնհայտ է, որ մարտի 1-ի երեկոյան ցույցը խաղաղ չի եղել, դրա վերաբերյալ կան դատական ակտեր»։

0038 հրամանը, Օրբելյանի խոսքով, որևէ առնչություն չունի մարտի 1-ի երեկոյան հետ։ Մարտի 1-ին եղել է արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ հրամանագիր, որը չի մերժել օրենքի ուժով հրավիրված ԱԺ նիստը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ