03  12  2018

Գլխավոր դատախազի փաստարկները չեն բավարարում, որ կալանք կիրառվի. Արամ Օրբելյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը Վերաքննիչ դատարանը կշարունակի քննարկել դեկտեմբերի 4-ին։

Դեկտեմբերի 3-ին դատարանն ավարտեց բողոքների քննարկման փուլը։ Այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

«Դատախազությունը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը կթաքնվի, կխոչընդոտի, կկաշկանդի, և ըստ դատախազության՝ ենթադրվում է, որ պետք է կալանավորվի:  Մենք կարծում ենք, որ ոչ մի բան հիմնավորված չէ փաստաթղթերում նշվածից»,- ասաց Օրբելյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

Դեկտեմբերի 3-ի իրադարձությունները՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ