30 11 2018

Պետդումայի հայ պատգամավորը ձերբակալվել է․ տեսանյութ



ՌԴ Կուրգանսկի մարզի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են գործարար և Շչուչանսկի շրջանային դումայի պատգամավոր Ավագ Բաբայանին:

Բաբայանը նախկինում ղեկավարել է ավտոճանապարհների շինարարությամբ և վերանորոգմամբ զբաղվող ձեռնարկությունը: Այս մասին հաղորդել է Область 45 հեռուստաընկերությունը։

Ինչպես հաղորդվում է, հայազգի գործարարին կասկածում են կաշառք տալու մեջ: Բաբայանի բնակարանում իրականացված խուզարկության ժամանակ իրավապահները հազարավոր թղթադրամներ են հայտնաբերել՝ ռուբլի, դոլար և եվրո արժույթներով:

Գործարարին կասկածում են շինարարության վարչության նախկին տնօրեն Ռոման Վանյուկովին պայմանագրի վճարման համար հատուկ խոշոր չափի կաշառք (26 մլն ռուբլի) տալու մեջ։ Խուզարկությունների ընթացքում Բաբայանի, Վանյուկովի և նրանց միջնորդի բնակարաններից մոտ 12 մլն ռուբլի է առգրավվել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ