29 11 2018

Հասարակական-քաղաքական, մշակութային հայտնի գործիչները դատարանի դիմաց իրենց բողոքն են արտահայտում

Հասարակական-քաղաքական, մշակութային հայտնի գործիչները դատարանի դիմաց իրենց բողոքն են արտահայտում

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է գրոծարար Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու քննիչի միջնորդության քննարկումը: Նույն նիստի ժամանակ քննարկվելու է նաև Սամվել Մայրապետյանի պաշտպանների՝ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:

Դատարանի դիմաց այս պահին հավաքված են հանրությանը հայտնի մեծաթիվ մարդիկ՝ մշակութային, հասարակական-քաղաքական գործիչներ, Մայրապետյանի ընկերները։ Նրանք եկել են զորակցություն հայտնելու Սամվել Մայրապետյանին և բողոքը հայտնելու կալանքի հնարավոր երկարաձգման առնչությամբ։ 

Հիշեցնենք՝ 

6-ը հոկտեմբերի 2018 թ. խուզարկվում է Սամվել Մայրապետյանի բնակարանը և գրասենյակը՝ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքով՝ 10,5 տարվա վաղեմության պատմությամբ:

6-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանը հրավիրվում է ՀՔԾ և ինքնակամ ներկայանում է:

6-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանը հարցաքննվում է, առերեսվում Սիլվա Համբարձումյանի հետ, ապա ձեռբակալվում ՀՀ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ կաշառքին օժանդակելու մեղադրանքով: Իրեն առաջադրված մեղադրանքը Սամվել Մայրապետյանը չի ընդունում:

9-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանը կալանավորվում է Առաջին ատյանի դատարանի որոշմամբ:

14-ը հոկտեմբերի 2018 թ. ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանի որոշմամբ արգելվում են Սամվել Մայրապետյանի տեսակցությունները:

14-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանի պաշտպանները խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն են ներկայացնում ՀՀ Վերաքննիչ դատարան:

15-ը հոկտեմբերի 2018 թ. ՀՔԾ վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանի որոշմամբ առգրավվում են Սամվել Մայրապետյանի երկու հիմնարկների փաստաթղթերը ստեղծման օրվանից առ այսօր:

19-ը հոկտեմբերի 2018 թ. ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանի որոշմամբ կալանք է դրվում Սամվել Մայրապետյանի գույքի և բոլոր դրամական միջոցների վրա:

19-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանի պաշտպանները մի խումբ մտավորականների անձնական երաշխավորություններով միջնորդություն են ներկայացնում ՀՀ Գլխավոր դատախազություն խափանման միջոց կալանքը փոխելու խնդրանքով:

21-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանի պաշտպանները ՀՀ Գլխավոր դատախազություն են ներկայացնում առողջական վիճակի մասին երկրորդ կարծիք ստանալու նպատակով արված բժշկական հարցման արդյունքները՝ ի գիտություն ընդունելու համար:

24-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանի պաշտպանները Գլխավոր դատախազություն են ներկայացնում տեսակցությունների արգելման մասով բողոք:

27-ը հոկտեմբերի 2018 թ. ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժում է Սամվել Մայրապետյանի պաշտպանների՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

31-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանի պաշտպանները Գլխավոր դատախազություն են ներկայացնում գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքի մասով բողոք` Սամվել Մայրապետյանի Հայկական երկրորդ հեռուստաալիքին իրավաչափ դրամական փոխանցումների հիմնավորումները հավաստող փաստաթղթերի պատճեններով:

29-ը հոկտեմբերի 2018 թ. Գլխավոր դատախազությունը մերժում է Սամվել Մայրապետյանի պաշտպանների՝ տեսակցությունների արգելման մասով բողոքը:

5-ը նոյեմբերի 2018 թ. Գլխավոր դատախազությունը մերժում է Սամվել Մայրապետյանի պաշտպանների՝ գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքի մասով բողոքը:

6-ը նոյեմբերի 2018 թ. Հայկական երկրորդ հեռուստաալիքի անձնակազմը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետի պաշտոնակատարին արդարությունը վերականգնելու հույսով:

8-ը նոյեմբերի 2018 թ. ՀՀ Գլխավոր դատախազությունում կազմակերպվում է Սամվել Մայրապետյանի պաշտպանի ու Հայկական երկրորդ հեռուստաալիքի ներկայացուցչի ընդունելություն, որի ժամանակ վարույթն իրականացնող մարմնին կրկին հանձնվում է Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի և Հայկական երկրորդ հեռուստաալիքին իրավաչափ դրամական փոխանցումների հիմնավորումները հավաստող փաստաթղթերի պատճենները:

16-ը նոյեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը ևս մի խումբ մտավորականների անձնական երաշխավորություններով խափանման միջոց կալանքը փոխարինելու նոր միջնորդություն է ներկայացնում ՀՀ Գլխավոր դատախազություն:

21-ը նոյեմբերի 2018 թ. Մերժվում է Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը ևս մի խումբ մտավորականների անձնական երաշխավորություններով խափանման միջոց կալանքը փոխարինելու նոր միջնորդությունը:

55 օր կալանքի տակ:

PS: Այս ամբողջ ընթացքում Սամվել Մայրապետյանը հարցաքննվել է միայն մեկ անգամ՝ ձեռբակալման օրը: Որևէ քննչական գործողություն այս ընթացքում Սամվել Մայրապետյանի հետ այլևս չի իրականացվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ