29 11 2018

Ամեն ինչ մի բութի մեջ է պարփակված․ Ռուբեն Սահակյան

Ամեն ինչ մի բութի մեջ է պարփակված․ Ռուբեն Սահակյան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վերաքննիչ դատարանի դատավորին միջնորդելու է դիմել Սահմանադրական դատարան՝ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի սահմանդրականությունը որոշելու համար, որովհետև այն չի համապատասխանում իրավական որոշակիության խնդրին։ Այս մասին հայտարարել էր փաստաբան Հայկ Ալումյանը։

Այս մասին հարցին ի պատասխան, երկրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանն ասաց․ «Այժմ միայն կասեմ, որ ամեն ինչ մի բութի մեջ է պարփակված։ Ոչ թե 2008-ի, այլ 2003-ի բութի»։

Նա նաև ասաց, որ վերաքննիչ դատարանին բազմաթիվ միջնորդություններ ունեն ներկայացնելու։

Արձագանքելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությանը, թե այս փուլում անհրաժեշտություն կա, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ, Ռուբեն Սահակյանն ասաց, որ բացարձակ համաձայն չէ դատախազի հետ, իսկ թե ինչու՝ կասի դատարանի դահլիճում։

Ինչ վերաբերում է դատական նիստին գլխավոր դատախազի մասնակցությանը, Ռուբեն Սահակյանն ասաց․ «Հանրապետության երկրորդ նախագահն է, ինքն է ներկայացել, դա հարգանիքի նշան է։ Երկրորդ՝ գուցե փորձում է սրբագրել այն սխալները, որ տեղի են ունեցել մինչ այս։ Սա իմ ցանկությունն է ․․․ Սին ցանկությունը»։

Ամբողջական տեսանյութը և ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ