28 11 2018

Սա, անկեղծ ասած, արտառոց է. փաստաբանը՝ դատական նիստին Գլխավոր դատախազի մասնակցության մասին

Սա, անկեղծ ասած, արտառոց է. փաստաբանը՝ դատական նիստին Գլխավոր դատախազի մասնակցության մասին

Փաստաբան Նորայր Նորիկյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությանը: Գլխավոր դատախազի ներկայությունն այդ դատական նիստին իսկապես աննախադե՞պ էր հարցին, նա մասնավորապես պատասխանել է.

 «Մի քանի տարբերակներով կարող եմ գնահատել։ Նախ, բոլոր դեպքերում, առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, և ընտրություններից հետո չի բացառվում, որ նոր իշխանության կողմից խնդիր դրվի նոր Գլխավոր դատախազ ընտրելու։ Սա ես չեմ բացառում, նաև հաշվի առնելով, որ գործող գլխավոր դատախազը ընտրվել է ԱԺ-ի կողմից նախորդ իշխանության տրամաբանության ներքո։ Հետևաբար, նոր իշխանությունը կարող է վստահության խնդիր ունենալ գործող գլխավոր դատախազի վերաբերյալ։ Այսինքն, գլխավոր դատախազի այսօրվա քայլը կարող է հավելյալ վստահություն ստանալու ակնկալիքներ կրել իր մեջ, որ տեսեք ես անձամբ եմ ներկայանում վերաքննիչ քրեական դատարան, որ պաշտպանեմ քրեական վարույթ իրականացնող մարմնի շահերը։

Ելնելով այն կանխավարկածից, որ առհասարակ քրեական դատավարությունում քրեական գործի տերն ու տնօրենը դատախազությունն է, այդ տրամաբանության լույսի ներքո գործող դատախազի քայլը կարող է մեկնաբանվել որպես նոր իշխանությունից հավելյալ վստահություն ակնկալելուն ուղղված քայլ։ Երկրորդ տարբերակը, հնարավոր է, որ գլխավոր դատախազն ինքն է փորձում ամբողջությամբ վերահսկել իրավիճակը, որ այնուամենայնիվ, անկախ ցանկացած ելքից, սա պատասխանատվություն է, և դատախազությունը փորձում է պաշտպանության տակ վերցնել իր դատախազների խումբը։ Սա, անկեղծ ասած, արտառոց է։ Կտեսնենք, թե որ սցենարը կարող է նրա դատարան ներկայանալու պատճառը հանդիսանալ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ