28  11  2018

Մանվել Գրիգորյանի անշարժ գույքի մի մասը ձեռք է բերվել խախտումներով. Սասուն Խաչատրյան

Մանվել Գրիգորյանի անշարժ գույքի մի մասը ձեռք է բերվել խախտումներով. Սասուն Խաչատրյան

Գեներալ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով կատարվել է 200-ից ավելի հարցաքննություն և 70-ից ավելի խուզարկություն։ Այս մասին նոյեմբերի 28-ին ՀՔԾ կազմավորման օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

«Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի տարածքում հայտնաբերված անշարժ գույքի փաստաթղթերին, ապա պարզվել է՝ դրանց մի մասը ձեռք է բերվել խախտումներով։ Արդեն իսկ դիմել եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, որ 40 անուն անշարժ գույքը վերադարձվի համայնքին»,- ասաց նա։

Սասուն Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ այս գործով գրություններ է ուղարկվել 15 երկիր, իսկ ֆինանսական խախտումները կազմում են 15 մլրդ դրամ։

Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին՝ Սասուն Խաչատրյանը նշել է, որ վերջին վեց ամսում տեղի է ունեցել 1000-ից ավելի հարցաքննություն:

«Այս գործով այս ընթացքում նշանակվել է 20-ից ավելի փորձաքննություն, այդ թվում համալիր, կատարվել է 40-ից ավելի խուզարկություններ, մի քանի տասնյակի հասնող առգրավումներ»,- ասաց Սասուն Խաչատրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ