08  11  2018

Համաներմամբ ազատ է արձակվել ընդհանուր 421 դատապարտյալ

Համաներմամբ ազատ է արձակվել ընդհանուր 421 դատապարտյալ

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել ընդհանուր 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրյա քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

  1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 23   
  2. «Արթիկ» ՔԿՀ – 30
  3. «Վանաձոր» ՔԿՀ – 13
  4. «Վարդաշեն» ՔԿՀ – 53 
  5. «Գորիս» ՔԿՀ – 12
  6. «Հրազդան» ՔԿՀ - 26   
  7. «Աբովյան» ՔԿՀ – 22
  8. «Սևան» ՔԿՀ – 13   
  9. «Կոշ» ՔԿՀ – 48
  10. «Արմավիր» ՔԿՀ – 43
  11. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 13

Հիշեցնենք, որ համաներման շրջանակներում ազատ են արձակվել նաև քաղաքագետ Արկադի Վարդանյանը, ՌԴ-ում դատապարտված և կալանքը ՀՀ-ում կրող վարորդ Հրաչյա Հարությունյանը, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ