07 11 2018

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ահաբեկչություններ են կանխվել

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ահաբեկչություններ են կանխվել

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակման իրականացման ծրագրեր: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, գրում է РИА Новости-ն։

Ինչպես հաղորդվում է, ծառայության աշխատակիցներին հաջողվել է բացահայտել միանգամից 7 ահաբեկչական խմբավորում, որոնք պատրաստվում էին հարձակումներ իրականացնել օտարազգի երկրպագուների դեմ: Գործողության մանրամասները չեն ներկայացվում,

Ըստ Բորտնիկովի՝ գրոհայինները մտադիր են եղել հարձակումներ իրականացնել նաև այլ մարզական ու քաղաքական մեծամասշտաբ միջոցառումների ժամանակ: Պաշտոնյան նշել է, որ անօդաչու սարքերի ազատ վաճառքի վերահսկման բացակայությունը հասանելի է դարձնում դրանք նաև ահաբեկիչների համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ