15 10 2018

Կրակոցներ` Գլենդելի հայկական ռեստորանի մոտ



ԱՄՆ Գլենդել քաղաքի հայկական «Արարատ» ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել: Ըստ KTLA-ի` կրակոցների հետևանքով զոհվել է 1 անձ, ևս 1-ը՝ վիրավորվել։ Սպանվածը 50 տարեկան տղամարդ է: Իրավապահները պարզում են սպանվածի ինքնությունն ու տեղի ունեցածի դրդապատճառները։ Ոստիկանները տեղեկացրել են, որ նախաքննական մարմինը հարցաքննելու է այդ օրը «Արարատ» ռեստորանում գտնվող յուրաքանչյուրին: Ըստ տեղեկության` այնտեղ է եղել ավելի քան 100 մարդ: Ռեստորանի ղեկավարությունն իր հերթին հայտնել է, որ տեղի ունեցածը կապ չունի ռեստորանի և իրենց հաճախորդների հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ