10 10 2018

9 ամսում ոստիկանների նկատմամբ կիրառվել է 223 կարգապահական տույժ

9 ամսում ոստիկանների նկատմամբ կիրառվել է 223 կարգապահական տույժ

2018 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 608 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 223 կարգապահական տույժեր, այդ թվում՝

- հայտարարվել է «Նկատողություն»` 127,

- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 58,

- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 6,

- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 32 աշխատակից:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 49 նյութեր: Դրանցից․

2-ը քննարկման փուլում են,

4-ով քրեական գործ հարուցելը մերժվել է,

43-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից.

32-ը նախաքննության փուլում են,

10-ը կարճվել է,

1-ն ուղարկվել է դատարան, ոստիկանության 1 ծառայող դատապարտվել է։

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվել են 2 նյութեր, որոնցով հարուցվել են 2 քրեական գործ եւ ուղարկվել նախաքննական մարմիններ։

2018 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 4 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 14 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 13 նյութեր։

Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 14 ծառայողի նկատմամբ կիրառվել են հետեւյալ կարգապահական տույժերը.

- 1 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն»,

- 13-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ