01 10 2018

68․4 մլրդ դրամի կոռուպցիոն քրգործ՝ 4 ու կես ամսում

68․4 մլրդ դրամի կոռուպցիոն քրգործ՝ 4 ու կես ամսում

2018 թվականի մայիսի 8-ից մինչև սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հարուցվել են քրեական գործեր՝ ընդհանուր դրամական արտահայտությամբ շուրջ 68.4 մլրդ դրամի չափով, որոնք կրել են պաշտոնեական դիրքի չարաշահման, յուրացման, ապօրինի հարստացման, կաշառքի և կոռուպցիոն բնույթ ունեցող այլ հատկանիշներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը։

«Գումարի կարգավիճակի մասով տեղեկություններ կհրապարակեմ առաջիկայում՝ հաշվարկի և տվյալների ստուգման գործընթացի ավարտից հետո։ Կոռուպցիան հիմնահատակ անհամատեղելի է Հայաստանի Հանրապետության հետ։ Կոռուպցիան պետք է ջախջախվի»,– գրել է Արեն Մկրտչյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ