26 09 2018

Մանվել Գրիգորյանը 10-ից ավելի հիվանդություն ունի․ միջնորդել ենք ազատել․ պաշտպան

Մանվել Գրիգորյանը 10-ից ավելի հիվանդություն ունի․ միջնորդել ենք ազատել․ պաշտպան

Ապօրինի ռազմամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի նշանակած փորձաքննության արդյունքները հայտնի են: Շուրջ մեկուկես ամիս առաջ նշանակված փորձաքննության եզրակացությունը պաշտպանական կողմը ստացել է սեպտեմբերի 25-ին։ Եզրակացությանը ծանոթացել է նաև «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Մանվել Գրիգորյանը։ Այս մասին տեղեկացրել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Փաստաբանը հայտնեց՝ փորձաքննությամբ հաստատվել է, որ Մանվել Գրիգորյանը տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում ծանր աստիճանի շաքարային դիաբետով և կյանքին վտանգ սպառնացող մեկ այլ լուրջ հիվանդությամբ։ Ըստ Մկրտչյանի՝ ներկայացված հիվանդություններն անհամատեղելի են իր պաշտպանյալի կալանքի հետ։ «Տասից ավելի հիվանդություն ունի Մանվել Գրիգորյանը, այդ թվում՝ թոքի քաղցկեղ, շաքարային դիաբետ և այլն: Իմ կարծիքով՝ Մանվել Գրիգորյանի ունեցած հիվանդություններն անհամատեղելի են կալանավորման պայմանների հետ, թե ինչ կասեն այս առումով գործը հսկող դատախազը և ինչ որոշում կկայացնի դատարանը դեռ կիմանանք»,-ասաց Մկրտչյանը:

«Հույս ունեմ դատարանը հաշվի կառնի այդ արդյունքներն ու Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը կփոխի»,–նշեց նա։ Մկրտչյանի խոսքով՝ իր պաշտպանյալի վիճակը ՔԿՀ–ում գնալով վատթարանում է։

«Քրեակատարողական հիմնակրում հնարավոր չի կազմակերպել նրա բուժումը՝ առավել ևս վերացնել նրա կյանքին վտանգ սպառնացող հետևւանքները։ ՔԿՀ-ում ներարկումների և դեղորայքի միջոցով հնարավոր է միայն պահել հիվանդի կենսունակությունը»,–նշեց պաշտպանը։

Առաջիկայում վերաքննիչ քրեական դատարանում կքննվի Գրիգորյանի կալանքը երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը։ Պաշտպանը նշել է, որ նիստի օրը դեռ հայտնի չէ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ