14  09  2018

«Հրազդան» ՔԿՀ-ում մի շարք խնդիրներ են արձանագրվել

«Հրազդան» ՔԿՀ-ում մի շարք խնդիրներ են արձանագրվել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ, ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը:

Քրեակատարողական հիմնարկում արձանագրվել են խնդիրներ, որոնք առնչվում են՝

  • բժշկական սպասարկման բաժնի համալրվածությանը
  • բժշկական թափոնների խոտանմանը
  • արտաքին զննությունների և դրանց ընթացքի ու արդյունքների արձանագրմանը
  • քրեակատարողական հիմնարկում հաստիքների և անձնակազմի ոչ բավարար քանակին
  • քրեակատարողական ծառայողների աշխատանքային անբավարար պայմաններին
  • ազատությունից զրկված անձանց մեկուսի պահելուն ու այդ ընթացքում նրանց համար բավարար նպատակային գործունեության կամ ծրագրերի բացակայության
  • զբաղվածությանը, ներառյալ՝ կրթական և մասնագիտական ծրագրերին և այլն:

Այցի ընթացքում վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն իրավասու պետական մարմնին:

Մշտադիտարկման ընթացքում Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը Պաշտպանի ներկայացուցիչների համար աշխատանքի խոչընդոտներ չի ստեղծել: Բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կգտնվեն Պաշտպանի ուշադրության կենտրոնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ