13  09  2018

Չի բացառվում` Քոչարյանի փաստաբանական թիմը որոշակի գործողությունների դիմի․ Արամ Օրբելյան

Չի բացառվում` Քոչարյանի փաստաբանական թիմը որոշակի գործողությունների դիմի․ Արամ Օրբելյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցության հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քննարկումների փուլում է։ Sputnik Արմենիային այս մասին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

«Որոշ գործողություններ մտածել և իրականացնում ենք։ Իրականացնելուց հետո կտեղեկացնենք։ Որոշ գործողություններ, որոնք մեզնից չեն կախված, արդեն տեղի են ունենում։ Դատախազությունը քրեական գործ է հարուցել, պետք է հասկանանք` ինչ ծավալով։ Բայց կարծում եմ` այդ ուղղությամբ իրավապահ մարմինները պետք է շարունակեն գործողությունները` ոչ միայն գաղտնալսելու, այլ նաև տվյալ անձանց կողմից միջամտել-չմիջամտելու և դատական իշխանության գործունեության անկախությունը երաշխավորելու առնչությամբ»,- ասաց նա։

Ըստ Օրբելյանի` չի բացառվում, որ իրենք էլ որոշակի գործողություններ իրականացնեն։

«Չեմ ցանկանա այս պահին ասել` ինչ գործողություններ։ Երեկ փաստաբանական թիմով 5-7 տարբեր իրավական գործողություն ենք դիտարկել»,- ասաց նա։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Sputnik Արմենիայում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ