12  09  2018

Արթուր Վանեցյանին անձամբ չեմ ճանաչում և երբևէ չեմ զանգահարել. դատավոր

Արթուր Վանեցյանին անձամբ չեմ ճանաչում և երբևէ չեմ զանգահարել. դատավոր

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին անձամբ չի ճանաչում և երբևէ չի զանգահարել: Դատավոր Մարգարյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային խոսակցու­թյունը՝ 26.07.2018թ. իմ կողմից խափանման միջոց ընտրելու հետ կապված միջնորդության քննության առնչությամբ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ