11  09  2018

Խաչատուրովի գործը կախված է որոշակի անձանց նախասիրություններից. Միհրան Պողոսյան

Խաչատուրովի գործը կախված է որոշակի անձանց նախասիրություններից. Միհրան Պողոսյան

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի ձայնագրությունը ցույց տվեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գործը կախված է որոշակի անձանց նախասիրություններից: Այս մասին սեպտեմբերի 11-ին Sputnik Армения-ի հետ զրույցում ասել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Նկատելի է, որ կա միջամտություն թե դատական համակարգի, և թե քննչական ծառայության կողմից», - ասել է Պողոսյանը:

 

Նրա խոսքով՝ մինչ այդ քննչական մարմնի միջնորդությունը ուղարկվել է դատարան, զրուցակիցները գիտեին, թե որ դատարանում կքննարկվի հարցը:

 

Բացի այդ դատավորը զանգեց և հաղորդեց քննչական մարմնի ղեկավարին, թե ինչ որոշում կայացվի, և վերջինս, ի պատասխան, խրախուսեց դատավորին այդ քայլը կատարել:

Ձայնագրությունում խոսող անձինք արդեն գիտեին, թե որ որոշումը կլինի հաճելի:

«Պետք է ընդգծել, որ հնչեցին նաև այլ անձնց անուններ, որ այդ անձանց հետ պետք է իրականացվի մի գործողություն, մյուսի հետ՝ այլ»,- ասել է Պողոսյանը:

Փաստաբանի խոսքով՝ դա ցույց է տալիս, որ հետաքննությունը չի իրականացվում Քրեական օրենսգրքի պահանջների շրջանակներում, այլ կատարվում է որոշ մարդկանց ցանկություններն ու նախասիրությունները բավարարելու համար :

Պողոսյանը կարծում է, առնվազն պետք է քրեական գործ հարուցվի քննչական մարմնին, դատարանի աշխատանքին խոչընդոտման կամ միջամտության դեպքի առթիվ:

«Բայց ես վստահ եմ, որ հաշվի առնելով այս գործընթացը, որևէ գործ չի հարուցվի: Բայց եթե լինի, ապա նրանք կքննարկեն, թե ինչպես այս գաղտնի զրույցը դարձավ հանրային»,- ասաց Պողոսյանը:

Ըստ փաստաբանի՝ սա ևս պետք է դիտարկվի նաև մարտի 1-ի դեպքերի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ է հարուցվել սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ