30  03  2015

Ռուսական ռազմաբազան նոր հրամանատար ունի

Ռուսական ռազմաբազան նոր հրամանատար ունի

Մարտի 30-ից իր պարտականություններն է ստանձնում Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի նոր հրամանատարը: Այս մասին տեղեկացրել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Օլեգ Լեբեդևը: Անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործին՝ նա հայտնել է, որ գործը ՌԴ նախագահի անմիջական վերահսկողության տակ է: Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջի վերաբերյալ է նշեց, որ գործի հանդեպ վերահսկողություն կա, ինչն էլ ամենից կարևորն է. երեք օրը մեկ քննչական կոմիտեի կողմից նախագահին զեկուցում են գործի ընթացքի վերաբերյալ: ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու փոխանցմամբ՝ Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա ՀՀ տարածքում: Նա տեղեկացրել է, որ գործընթացի շուրջ արդեն իրականացվել է 4 000 հարցաքննություն, ավելի քան 19 տարաբնույթ փորձաքննություն: Սլուցկին նշել է, որ կատարվածի համար բոլորն են ցավում, ու հասկանալիորեն առաջին օրերին տեղեկատվությունն ավելի փակ է եղել, սակայն կատարվել է հսկայական աշխատանք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ