17 08 2018

Յուրացում՝ ոստիկանության ՊՊԳՎ Շենգավիթի բաժնում



Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի պահպանության բաժնում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ:

Ծառայողական քննության ընթացքում ներքին աուդիտի վարչության իրականացրած ստուգմամբ պարզվել է, որ բաժնի հաշվապահը 2015-18 թվականներին իր և բաժնի մի խումբ ծառայողների հաշվեհամարներին ավելի վճարումներ է կատարել, նաև աշխատակից չհանդիսացող քաղաքացիների հաշվեհամարներին գումարներ փոխանցել:

Արդյունքում պետությանը պատճառվել է 17 միլիոն 356 հազար դրամի վնաս, որից վերականգնվել է մոտ 15 միլիոն 800 հազարը: Նկատի առնելով, որ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց արարքներում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ծառայողական քննության նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ քրեաիրավական գնահատական տալու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ