17 08 2018

Սոցապ ոլորտում հարուցված գործերով պետությանը պատճառված վնասը 628 մլն դրամ է

Սոցապ ոլորտում հարուցված գործերով պետությանը պատճառված վնասը 628 մլն դրամ է

2018թ. հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում սոցիալական ապահովության ոլորտում արձանագրված կոռուպցիոն դեպքերի՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված), պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 3121-րդ հոդված), պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակություն (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդված), պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով հափշտակություն (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված) կատարելու և կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված) վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 92 քրեական գործ, որոնց նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 10.08.2018թ. դրությամբ վերը նշված հոդվածներով մեղադրանք է առաջադրվել ընդհանուրը 50 անձի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 627.331.980 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում՝ 10.08.2018թ. դրությամբ վերականգնվել է 27.515.500 ՀՀ դրամը»,- գրել է Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Դատախազության հանրային կապերի բաժնի պետը նաև տեղեկացրել էր, որ ավտոմեքենաների տեխզննման կայանների վերաբերյալ 26 քրեական գործ կա հարուցված։Պատճառված վնասը, նախնական հաշվարկով, կազմում է 2 մլրդ 150 մլն 671 հազար դրամ, որից նախաքննության ընթացքում օգոստոսի 10-ի դրությամբ վերականգնվել է 137 մլն 300 հազար դրամը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ