09 08 2018

Զենքերն օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում. ԱԱԾ պետ

Զենքերն օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում. ԱԱԾ պետ

Օգոսոտոսի 9-ին Կառավարության նիստից հետո ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում ԱԱԾ-ի խուսարկությանը՝ նշելով, որ օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ այդ գործարանում թաքցրած է եղել մեծ քանակությամբ զենք ու ռազմամթերք, որից հետո այնտեղ խուզարկություն է կատարվել, գտել են զենքն ու ռազմամթերքը, որը հնարավոր է` առնչվում է 2008թ մարտի 1-ին հետ:

Միաժամանակ Վանեցյանը շեշտեց. «Մենք հայտնաբերել ենք զենքեր, որոնք նախնական օպերատիվ տեղեկությունների համաձայն, հնարավոր է` օգտագործվել են 2008թ մարտի 1-ի, 2-ի դեպքերի ժամանակ: Օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում: Ես չեմ կարող ասել, որ դրանք Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են: Դա դեռ վարկած է, որը դեռ պետք է ստուգվի, պետք է կատարվի համապատասխան փորձաքննություն: Այդ ամենը կպարզվի ՀՔԾ–ին բացատրության և նախաքննության արդյունքում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ