06 08 2018

Դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարի ազատազրկման

Դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարի ազատազրկման

Դատավոր Իշխան Բարսեղյանը, որը մեղադրվում էր խոշոր չափի կաշառք վերցնելու համար, օգոստոսի 6-ին դատարանի վճռով դատապարտվեց 7 տարվա ազատազրկման։

Դատարանը մեղավոր ճանաչեց Բարսեղյանին կաշառք ստանալու համար (ՀՀ Քր. Օրենսգիրք 311 հոդված)։ Բարսեղյանի պատժի կրման սկիզբ համարվեց 20016-ի հոկտեմբերի 22-ը։

Նշենք, որ Բարսեղյանին որպես պատիժ մեղադրող դատախազը միջնորդել էր դատապարտել 8 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել էր 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Իշխան Բարսեղյանի կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել, այնուհետև ստորագրությամբ ազատ էր արձակվել փաստաբ բան Էլզա Զաքարյանը: Դատարանը Էլզա Զաքարյանին տուգանեց 120 հազ դրամով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ