03  08  2018

Ռուսաստանում 6 ամսվա ընթացքում 19 ահաբեկչություն է կանխվել

Ռուսաստանում 6 ամսվա ընթացքում 19 ահաբեկչություն է կանխվել

Ռուսաստանի Դաշնությունում 6 ամսվա ընթացքում կանխվել է 19 ահաբեկչություն: Դրանք գտնվել են նախապատրաստման և ծրագրման փուլում: Այս մասին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ալեքսանդր Բուկսմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախապատրաստման և հարձակման փուլում կանխվել է 19 ահաբեկչություն»,- ասել է նա` ամփոփելով անցած կես տարին:

Բուկսմանի խոսքով՝ երկրում կրճատվում է ահաբեկչական բնույթի հանցագործությունների թիվը: Նախորդ տարվա վեց ամվսա համեմատությամբ՝ դրանք քչացել են 14%-ով: Մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ նկատվել է ծայրահեղական բնույթի հանցագործությունների թվի նվազում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ