24  07  2018

Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել

Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը: Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից: Դեռ որևէ տեղեկատվություն չկա այն մասին, թե ով է գրավը վճարել:

Հիշեցնենք, որ 1 միլիարդ դրամ գրավի որոշում կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Որոշումը կայացվել է հուլիսի 20-ին, բայց գրավը վճարվել է չորս օր անց:

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին: Նա մեղադրվում է ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ