18 07 2018

Պավել Մանուկյանի բացահայտումը

Պավել Մանուկյանի բացահայտումը

«Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստի ժամանակ մեղադրյալ Պավել Մանուկյանը աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ: «Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար մեղադրվում է Արմեն Բիլյանը»,- ասաց Պավել Մանուկյանը: Պավել Մանուկյանը հայտարարեց նաև, որ Արմեն Բիլյանը կապ չունի նաև ՊՊԾ-ում դրված բանկոմատը բացելու հետ, դրա հեղինակն էլ Մխիթար Ավետիսյանն է:

Ի դեպ, ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանն էլ հայտարարեց, որ դա Պավել Մանուկյանի հայտարարությունն է, ոչ թե իրենց միասնական հայտարարությունը: Դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 1-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ