12  07  2018

Սաշիկ Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված տուժողի վրա արնահոսող վնասվածքներ կային. պաշտպան. «ՀԺ»

Սաշիկ Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված տուժողի վրա արնահոսող վնասվածքներ կային. պաշտպան. «ՀԺ»

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, հուլիսի 11-ին կալանավորվեց: Նա մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար: Առաջադրված մեղադրանքում Հայկ Սարգսյան իրեն մեղավոր չի ճանաչում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Երեմ Սարգսյանն ասել է. «Կալանավորման որոշումը ակնհայտ անհիմն և ապօրինի որոշում է ու այստեղ ուղղակի աչք է ծակում այս հանգամանքը: Հույս ունեինք, որ այս իրավիճակում դատարանները և վարույթն իրականացնող մարմինները՝ քննչական, դատախազություն ի վերջո ավելի օրենքի տառին համապատասխան կգործեին, ինչպես որ պահանջն է երկրի ղեկավարության կողմից, բայց տեսնում ենք, որ արջի ծառայություն է մատուցվում ավելի ցածր օղակների կողմից:

Վճռաբեկ դատարանը կոնկրետ նախադեպերով սահմանել է, որ կալանքը պետք է ընտրվի այն բացառիկ դեպքերում, եթե խափանման այլ միջոցները չեն կարողանում ապահովել անձի պատշաճ վարքագիծ: 7 օր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը պատշաճ միջոց է եղել, նորմալ վարքագիծ է ապահովել, հիմա 7 օր հետո հանկարծ դատարանը նման որոշում է կայացնում: Միայն այս փաստը բավարար է, որպեսզի ակնհայտ լինի, որ սա օրինական որոշում չէ, չի կայացել օրենքի հիման վրա՝ ինչ-ինչ այլ նկատառումներից ելնելով»:

Հարցին՝ ինչո՞ւ է տուժողը 11 տարի անց որոշել խոսելփաստաբանը պատասխանել է. «Պատասխանը ենթադրությունների մակարդակով է՝ այն իմաստով, որ առերեսման ժամանակ տուժողի մարմնի վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ՝ արնահոսող և կապտուկի տեսքով, մեջքի շրջանում ուժեղ ցավի հետևանքով մի քանի ժամ մեջքը բռնած նստած վիճակում է եղել: Առերեսման ժամանակ ուղիղ հարց է տրվել, թե ինչի հետևանքով են այդ վնասվածքները առաջացել տուժողի վրա, ինչու է մեջքը բռնած նստած, որին ի պատասխան հնչեցվել է, որ երիկամները ցավում են, իսկ այդ վնասվածքները, կապտուկները մոծակի կծածն է: Այնուհետև փորձաքննություն է միջնորդվել, որպեսզի պարզվի, թե ինչի հետևանքով են առաջացել այդ վնասվածքները, այսինքն՝ ակնհայտ է, որ մենք որոշակի խնդիր էինք տեսնում այդտեղ, կրկին ուղղակիորեն մերժվել է այդ միջնորդությունը: Եվ հաջորդը, տուժողը թմրանյութ պահելու կասկածանքով մի քանի ամիս կալանքի տակ է եղել, հիմա հանկարծ ազատ արձակվեց»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ