06  07  2018

Արմեն Սարգսյանը դատարանների մի շարք նախագահներ և դատավոր է նշանակել

Արմեն Սարգսյանը դատարանների մի շարք նախագահներ և դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝

  • Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
  • Արման Կուրեխյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
  • Սամվել Գրիգորյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ 3 տարի ժամկետով:
  • Վազգեն Ռշտունին նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:
  • Հովսեփ Բեդևյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ:
  • Աղասի Դարբինյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
  • Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
  • Արտակ Թադևոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ