28 06 2018

Նազիկ Ամիրյանը ներկայացել է ոստիկանություն և ձերբակալվել

Նազիկ Ամիրյանը ներկայացել է ոստիկանություն և ձերբակալվել

Հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ է հայտնել գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի ձերբակալությունից:

ՀՔԾ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Նազիկ Ամիրյանն անձամբ է ներկայացել նախաքննական մարմին:

Նազիկ Ամիրյանը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված  հանցավոր արարքի կատարման մեջ. ըստ մեղադրանքի՝ նա անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել և Մանվել Գրիգորյանի հետ իրենց հաշվառման և փաստացի բնակության հասցեում՝ Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 46 տանն ու հանգստի գոտի ծառայող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ վարչական շենքերում ու հարակից տարածքներում ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք:

Նախաքննությունը շարունակվում է:

Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում կայացվել էր մի քանի օր առաջ, բայց նրան չէին գտնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ